A+ A A-

Սարսափելի պայթյուն Թեքսըսում

blla 7Թեքսըսի Վեսթ քաղաքում սարսափելի պայթյուն է եղել, որը համադրելի է երկրաշարժի կամ ուժգին ռումբի պայթյունի հետ: Վեստ քաղաքի մերձակայքում գտնվող West Fertilizer հանքային պարարտանյութերի գործարանում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, երեկոյան ժամը 7:50-ի սահմաններում: Գործարանի տարածքում այրվել է անջուր ամոնիակի ռեզերվուարներից մեկը, ինչից հետո կրակը տարածվել է մյուս շինությունների, այդ թվում՝ միջնակարգ դպրոցի եւ ծերանոցի վրա, որոնք գտնվում են ձեռնարկության մոտ: Պայթյունի ալիքից վնասվել են գործարանից զգալի հեռավորության վրա գտնվող կառույցները: Իշխանությունները հայտարարել են Վեստից մարդկանց հարկադիր տարհանման մասին: West Fertilizer-ից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող բնակավայրերի բնակիչներին առաջարկվել է տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր: Դա կապված է այն բանի հետ, որ օդում տարածվել են թունավոր նյութեր: Բացի այդ, կա այն բանի վտանգը, որ գործարանում, որտեղ մինչ այժմ մոլեգնում է հրդեհը, կարող է տեղի ունենալ եւս մեկ պայթյուն:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ զգացվել է գործարանից 25 կիլոմետր հեռավորության վրա: Առանց էլեկտրականության են մնացել հազարից ավելի սպառողներ: Ոստիկանությունն առայժմ չի կարողանում հստակ ասել զոհերի եւ վիրավորների թիվը: Ոստիկանությունն առայժմ հաստատել է 15 մարդու մահը, սակայն չի բացառվում, որ զոհերի թիվը հասնի առնվազն 70-ի: Դեպքի վայրում անհետ կորել են մի քանի հրշեջներ: Հայտնի է դարձել նաեւ, որ վիրավորվել է 200 մարդ, որից 40-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տուժածների մեծ մասը վիրավորվել է ապակիների բեկորներից եւ պոկված դռներից: Տեղի հիվանդանոցներից միայն մեկում ընդունել են 60 վիրավորների: Վեստը, որի բնակչությունը կազմում է շուրջ 2,7 հազար մարդ, գտնվում է Թեքսըսի նահանգի մայրաքաղաք Ասթընից 145 կիլոմետր հյուսիս եւ Դալլըսից 130 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel