amga.tv

Switch to desktop Register Login

Մեքենան բախվել է ռեստորանին

rest 8Մի ընտանիքի երեք անդամներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, երբ ամենագնացի վարորդը կորցրել է կառավարումը եւ Սանտա Անայում բախվել մի ռեստորանի պատին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին, երբ Ford Expedition-ը բախվել է արգելապատնեշին եւ 1320 W. First St հասցեում բախվել Big K’s burgers ռեստորանին: Ընտանիքի 30-ամյա հայրը թակարդի մեջ է մնացել եւ լուրջ վնասվածքներ ստացել: 5-ամյա աղջնակն ու մայրը եւս վիրավորվել են: Երեքին էլ տեղափոխել են հիվանդանոց, եւ ըստ բժիշկների նրանց վիճակը կայուն ծանր է: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի բոլոր հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version