amga.tv

Switch to desktop Register Login

Թունավոր նամակներ ուղարկողին ձերբակալել են

tuye 7Հետաքննությունների համերկրային բյուրոն եւ ոստիկանությունը ձեռնամուխ են եղել ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հետաքննությանը, երբ Վաշինգտոնում հայտնաբերվել է մահացու վտանգավոր թույնով ծրար: Միսիսիպի նահանգի հանրապետական սենատոր Ռաջըր Ուիքըրին ուղղված նամակներից մեկում հայտնաբերվել են խիստ թունավոր նյութի՝ ռիցինի հետքեր: Նամակը հայտնաբերվել էր Կապիտոլիում ուղղված նամակները տեսակավորող հաստատությունում: Այդ մասին հայտարարել է մեկ այլ օրենսդիր` Հերրի Ռիդը` չհստակեցնելով, թե երբ է ուղարկվել ծրարը: Երեք առանձին անցկացված փորձերի արդյունքներով որոշվել է, որ նամակը ռիցին է պարունակում: Նա նաեւ նշել է, թե քիչ հավանական էր, որ թունավոր նյութով աղտոտված նամակը երբեւէ կհասներ Սենատոր Ուիքըրի գրասենյակ: Սենատորի գրասենյակը դեռեւս որեւէ մեկնաբանություն չի ներկայացրել այս միջադեպի շուրջ: Սենատորն իր պաշտոնը զբաղեցնում է 2007թ.-ից: Խիստ թունավոր ռիցին սպիտակուցը ստանում են տզկանեփի (գերչակի) սերմերից: Ռիցինի նույնիսկ մեկ կաթիլը մահաբեր է մեծահասակ մարդու համար: Սենատում ռիցին էր նախկինում հայտնաբերվել 2004թ., որից հետո իշխանությունները ստիպված էին եղել ժամանակավորապես փակել Սենատի գրասենյակների շենքերը: Իրավապահ մարմինների աշխատակիցները մասամբ տարհանել են ամերիկյան Սենատի երկու շենքերում գտնվողներին։ Հայտնի է դարձել, որ այս գործով կա մի կասկածյալ` Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքից, ով հաճախ է նամակներ գրում օրենսդիրներին. չի բացառվում, որ նա հոգեկան խանգարումներ ունի։ Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտնաբերել են Բարաք Օբամային ուղղված՝ «կասկածելի նյութ» պարունակող մի նամակ: Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է CNN-ը: Նամակը երեքշաբթի օրն է ստացվել և բռնագրավվել է Սպիտակ տան փոստային հանգույցում, որը նախագահի վարչական շենքից առանձնացված է։ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախագահին և երկու սենատորներին հասցեագրված թույնով ծրարների և Բասթընի ահաբեկչության միջև առայժմ որևէ կապ չի հայտնաբերել։ Ավելի ուշ հետաքնություննե դաշնային բյուրոն տեղեկություն տարածեց մեկ մարդու ձերբակալության մասին։ 45 ամյա Փոլ Քեւըն Քըրտիսը ձերբակալվել է Թեննեսի նահանգում իր տանը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version