amga.tv

Switch to desktop Register Login

Երկրաշարժ Իրանում

iran 6Իրանի հարավ-արեւելքում ապրիլի 16-ին տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում եւ երկրի մի քանի նահանգներում հանգեցրել կապի ու էլեկտրամատակարարման խափանման: Երկրաշարժը խուճապ է առաջացրել Զահեդան քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից 200 կիլոմետր հեռավորության վրա: Մարդիկ, երկյուղելով իրենց կյանքի համար, գոռում-գոչյունով դուրս էին նետվում տներից: Երկրաշարժն զգացվել է հարեւան երկրներում, մասնավորապես, Հնդկաստանում եւ Պարսից ծոցի պետություններում: Առայժմ հաստատված է առնվազն 40 մարդու զոհվելը, եւս ավելի քան 850 հոգի վիրավորվել են, քանդվել է ավելի քան 1,2 հազար տուն: Ըստ նախնական տվյալների՝ Պակիստանում տարերքի զոհ է դարձել հինգ մարդ, եւս 30-ը՝ վիրավորվել են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version