amga.tv

Switch to desktop Register Login

Տղամարդը 27 տարի ապրում էր անտառում

antar 5Ոստիկանությունը ձերբակալել է ճգնակյաց գողին, ով մեղադրվում է հազարավոր գողությունների մեջ: 47-ամյա Քրիստըֆըր Նայթը 27 տարի ապրել է վրանում, Մեն նահանգի անտառներում: Սնվում էր այն ուտելիքով, որը գողանում էր քեմփինգներից: Նա գողանում էր մարտկոցներ, սնունդ, գազի բալոններ, մինչ հանդիպեց համառ որսորդ Թերրի Հյուզին, ով էլ ձերբակալել է նրան: Առայժմ Նայթին միայն մեղադրանք են առաջադրել Փայն-Թրի քեմփինգում կատարված գողության փաստով: Նայթին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք եւ հարցաքննել: Առաջին իսկ հարցաքննությանը պարզվել է, որ լճի մոտ գտնվող անմարդաբնակ վայրում երկար տարիներ ապրել է հենց Նայթը, ով տանից փախել էր 27 տարի առաջ: 19 տարեկանում դեռահասը որոշել էր լքել տունը` իր հետ վերցնելով այրիչ, ռադիո, դանակ եւ վրան: Այդ իրերով նա տեղափոխվեց անտառ եւ բնակություն էր հաստատել: Ազգականները փորձել, բայց չէին կարողացել գտնել նրան: Գրեթե 27 տարի Նայթը մարդկանց հետ չի շփվել, թեեւ հրաշալի խոսում է անգլերեն: Նա սովորել էր աննկատ անցնել կածաններով եւ գողություններ կատարել, իսկ գիշերները հարձակվում էր սուպերմարկետների եւ ֆերմաների վրա: Ոստիկանությունը կարծում է, որ Հյուզը երկրորդ մարդն է 27 տարում, ում հանդիպել է Քրիստըֆըր Նայթը, առաջինը 90-ականներին մի զբոսաշրջիկ էր, ում պատահաբար տեսել եւ բարեւել էր: Նայթի հիշած վերջին պատմական դեպքը Չեռնոբիլի ատոմակայանի վթարն է եղել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version