amga.tv

Switch to desktop Register Login

Քաղաքապետին վտանգավոր ծրար են ուղարկել

vill 4Սպիտակ փոշին, որ հայտնաբերվել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիա Վիյարայգոսային ուղղված նամակում, ըստ ամենայնի, սովորական կավիճ է: Երեկ կեսօրին քաղաքապետարանի շենքի մի հատվածը տարհանվել է, երբ Վիյարայգոսայի ախատակիցներից մեկը նամակում սպիտակ փոշի էր գտել եւ ահազանգել ոստիկաններին: Նամակում նաեւ սպառնալիքներ են եղել քաղաքապետի հասցեին: Ոստիկանության սպա Բեյք Չոուի խոսքով, ծրարը ուղարկել էին դաշնային բանտերից մեկից: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել FBI-ը: Վիյարայգոսան դեպքի պահին իր սենյակում է եղել, բայց տարհանումից հետո հանդիպման է մեկնել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version