ԱՄՆ Կոնգրեսի սենատը կողմ է քվեարկել զենքի վաճառքի վրա վերահսկողությունը խստացնելու օրինագծի վերաբերյալ քննարկումները սկսելուն: Կողմ քվեարկել են 68, դեմ՝ 38 սենատորներ: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն, ավանդաբար դեմ են լինելում այս սահմանափակումներին, որը երաշխավորված է Սահմանադրության 2-րդ ուղղումով, սական հինգշաբթի օրը 16 հանրապետականներ, միանալով դեմոկրատներին, կողմ են քվեարկել փաստաթղթի քննարկմանը:
Սա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ դեմոկրատ Ջո Մանչինն ու հանրապետական Փաթրիկ Թումին համաձայնեցրեցին զենքի գնորդների կենսագրության պարտադիր ստուգման վերաբերյալ վիճելի օրինագիծը: