amga.tv

Switch to desktop Register Login

Նոր բյուջեն դեֆիցիտը կկրճատի 1,8 տրլն դոլարով

obamma 5ԱՄՆ նախագահը կոչ է արել օրենսդիրներին` հավանություն տալ բյուջեի նախագծին, որն այս շաբաթ ներկայացվելու է կոնգրեսին: Բարաք Օբաման ընդգծել է, որ բյուջեի նախագծում հաշվի են առնվել բոլոր գաղափարները: Իր ամենշաբաթյա ուղերձում նախագահը նշել է, թե իր գլխավոր առաջնահերթությունը տնտեսությանն աջակցելն է` միջին դասի ամրացմամբ: Օբաման նաեւ զգուշացրել է, որ ԱՄՆ բյուջեի լայնածավալ կրճատումները կհանգեցնեն հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստյան

ԱՄՆ 2014 թ. բյուջեի ծրագիրը, որը Սպիտակ տունը կներկայացնի ապրիլի 10-ին, նախատեսում է 10 տարում բյուջեի դեֆիցիտը կրճատել 1,8 տրիլիոն դոլարով: Դեֆիցիտի կրճատման մեկ երրորդը բաժին է ընկնում եկամուտների ստացմանը, մնացած մասը՝ ծախսերի կրճատմանը եւ բարեփոխումների անցկացմանը: Առողջապահության ծախսերը ծրագրվում է կրճատել 400 միլիարդ դոլարով, 200 միլիարդ դոլարով՝ թոշակային ծրագրերի վճարումները, ֆերմաների սուբսիդավորումները եւ այլ նմանատիպ ուղղություններ: Դրա հետ մեկտեղ փաստաթուղթը կանխատեսում է նաեւ հարուստ ամերիկացիների համար լրացուցիչ հարկերի սահմանում: -Այս փոխզիջումային առաջարկը մշակվել է բոլոր կողմերի ցանկությունները հաշվի առնելով: Նախագահն այսպիսով փորձում է հասկացնել, որ ինքը պատրաստ է փոխզիջումների գնալ եւ դեֆիցիտի կրճատման նպատակով դժվար որոշումներ կայացնել,- նշել էր Սպիտակ տան ներկայացուցիչը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version