Իտալիայի իշխանությունները հայտնել են մաֆիայի դեմ պայքարի պատմության մեջ խոշորագույն ակտիվների առգրավման մասին` գրեթե 1,75 միլիարդ դոլար: Միջոցները պատկանել են սիցիլիացի գործարար. Քամու տիրակալ մականվամբ Վիտո Նիկաստրիին, որը նախկին էլեկտրիկ է, եւ ոստիկանությունում կարծում են, որ հարստացել է Կոզա Նոստրայի հետ ունեցած կապերի շնորհիվ: Ըստ քննիչների` Նիկաստրին զբաղվել է մաֆիայի փողերի յուրացմամբ` դրանք ներդնելով քամու եւ արեգակնային էլեկտրակայաններում: Ըստ դատարանի վճռի` առգրավման ենթակա են ավելի քան 40 ընկերության ակտիվներ եւ 100 անշարժ գույքի օբյեկտ: Դատարանի վճռի համաձայն՝ Նիկաստրիի նկատմամբ սահմանվել է հատուկ եռամյա հսկողություն՝ իր հայրենի քաղաք Ալկամոյում մնալու պայմանով: