amga.tv

Switch to desktop Register Login

Գրոզնիում այրվում է մեծ երկնաքերը

grozni 4Գրոզնիում ապրիլի 3-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Գրոզնի- սիթի համալիրի շենքերից մեկում` Չեչնիայի ամենաբարձր` 47 հարկանի դեռեւս չբնակեցված կառույցում: Հրդեհը դեռ շարունակվում է եւ փրկարարներին չի հաջողվել մարել այն: Չեչնիայի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայության ղեկավար Կանտեմիր Դավիդովը տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է 4-5-րդ հարկերում: Հրդեհի վայրում անցկացվում է քննություն` պարզելու պատճառները: Հրդեհը տարածվել է բոլոր հարկերում` բացի առաջին հարկից: Հրդեհին վերագրվում է երրորդ աստիճան 5 աստիճանից: Տեղում աշխատում են 17 միավոր տեխնիկա եւ 80 հրշեջներ: Իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ հրշեջ տեխնիկան կարողանում է հասնել 40 հարկանի երկնաքերի մինչեւ 20-րդ հարկը։ Այս պահին հրդեհը տարածվում է մեծ արագությամբ: Հիշեցնենք, որ 145 մ բարձրությամբ Օլիմպ երկնաքերը Մոսկվայի երկնաքերքրից հետո ամենաբարձրն է Ռուսաստանում: Ի դեպ, հենց այդ կառույցում էր բնակարան նվեր ստացել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, երբ դարձել էր Չեչնիայի պատվավոր քաղաքացի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version