amga.tv

Switch to desktop Register Login

Ձերբակալություններ Նյու Յորքում ընտրությունների առնչությամբ

marlk 5ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրեն ապրիլի 2-ին ձերբակալել է վեց մարդու, այդ թվումՆյու Յորք նահանգի Սենատի անդամ Մալքըլմ Սմիթին եւ Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ  Դենիել Հալլորենին: Նրանց կասկածում են դավադրության մեջ` քաղաքապետի ընտրությունների վրա ապօրինի ազդելու համար

Մանհեթընի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, մյուս ձերբակալվածների թվում են Նյու Յորքի շրջանների Հանրապետական կուսակցության բաժանմունքների երկու նախագահները: Ջոզեֆ Սավինոն գլխավորում էր կուսակցական կազմակերպությունը Բրանքսում, իսկ Վինսընթ Թաբոնը` Քունիսում: Ձերբակալվել է նաեւ Նորըմի Ջասմինը` Ռաքլընդ շրջանի Սփրինգ-Վյալլի բնակավայրի քաղաքապետը եւ նրա տեղակալը:

Իրավապահների տվյալներով, Սմիթը` ով Դեմոկրատական կուսակցության անդամ էր, պատրաստվում էր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից: Դրա համար նա պետք է ստանար երեք շրջանային կազմակերպությունների ղեկավարների հավանությունը: Սմիթը, ըստ քննության, փորձել է դա անել ապօրինի եղանակով, վճարել է Հալլորենին, որ հանդիպում կազմակերպի կառույցների ղեկավարների հետ, որոնք պատրաստ էին կաշառքի դիմաց աջակցել նրան: Գործարքը հնարավոր է եղել կանխել FBI-ի գաղտնի գործակալի շնորհիվ: Սմիթի փաստաբանի խոսքով, նա հերքում է մեղադրանքները: Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները կայանալու են 2013թ. նոյեմբերին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version