amga.tv

Switch to desktop Register Login

Կալիֆոռնիայում մահացել է Ռադնի Քինգը

rd 8Լողավազանում հայտնաբերվել է Ռադնի Քինգի մարմինը: Նրա ծեծը ոստիկանների կողմից 1991 թ. հանգեցրել էր Լոս Անջելեսում զանգվածային անկարգությունների: Նախնական տվյալների համաձայն` 47-ամյա տղամարդը խեղդվել է, կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: Մարմինը Լոս Անջելեսից մոտ 80 կմ հեռավորության վրա Ռիալտո քաղաքում գտնվող տան լողավազանում հայտնաբերել է նրա ընկերուհին, որի հետ Ռադնին պատրաստվում էր ամուսնանալ: Քինգի ազգանունն սկսել էր ասոցացվել ոստիկանական բռնության հետ` ուղղված սեւամորթ ամերիկացիների դեմ. 1991 թ. մարտի 3-ին ոստիկանները երկարատեւ հետապնդումից հետո կանգնեցրին նրա ավտոմեքենան ու դաժան ծեծի ենթարկել ոտքերով, ապա մահակներով: Անցորդներից մեկը ամենը նկարահանել էր տեսախցիկով, որից հետո ԱՄՆ-ում ծավալվեց համազգային քննարկում ռասայական խտրականության ու ոստիկանների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մեկ տարի անց, երբ ոստիկաններին արդարացրին, Լոս Անջելեսում սկսվեցին զանգվածային ցույցեր, ինչի հետեւանքով սպանվեց 53 մարդ, քաղաքին հասցվեց շուրջ 1 մլրդ դոլարի վնաս: Քինգը, որը չարաշահել էր ալկոհոլն ու թմրադեղերը եւ 1991 թ. չուներ ոչ մի կոնկրետ զբաղմունք, Լոս Անջելեսի իշխանություններից, որպես փոխհատուցում, ստացավ 3.8 մլն դոլար, իսկ Քինգին ծեծողներից երկուսն այնուամենայնիվ ազատազրկվել էին: Վերջին հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ պատրաստ է եւս մեկ անգամ անցնել այդ պատմության միջով, քանի որ դրա շնորհիվ աշխարհը ավելի լավը դարձավ: Ոստիկանության տվյալներով, նա սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ, իսկ մահից ժամեր առաջ թմրանյութեր օգտագործած է եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version