amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման Կոնգրեսին կոչ է արել խուսափել բյուջեի կրճատումից

ObamaGunControlVatican ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի հանրապետականներին եւ դեմոկրատներին կոչ է արել խուսափել պետական բյուջեի կրճատումից:Եթե երկու կողմերը փոխզիջումների գնան, կրճատումից հնարավոր կլինի խուսափել,- նշել է նախագահը նահանգապետերին ուղղված ելույթում: Խոսելով բյուջեի պակասեցման մասին՝ Օբաման նկատել է, որ նույնիսկ դրա հնարավորության մասին մտածելը շուկայում անվստահության մթնոլորտ է ստեղծում, որը արդեն այս պահին ազդում է երկրի տնտեսության վրա: Իսկ եթե կրճատումն ամեն դեպքում տեղի ունենա, ապա դրա ազդեցությունը տնտեսության վրա շատ խոր եւ լուրջ կլինի,- եզրափակել է Օբաման: Եթե հանրապետականները եւ դեմոկրատները չկարողանան փոխհամաձայնության գալ, ապա մարտի մեկից ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնի 85 միլիարդ դոլարի տնտեսման ծրագիրը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version