amga.tv

Switch to desktop Register Login

Ճեղքվածքը սպառնում է ԱՄՆ տնտեսությանը

obbbb 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին կոչ է արել հանրապետականներին` զիջումների գնալ, որոնք թույլ կտան կանխել բյուջեի կրճատման արմատական միջոցների իրականացման սկիզբը: Օբաման ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում` Սպիտակ տուն հրավիրելով հրշեջների եւ մարդու կյանքի հետ կապված այլ մասնագիտությունների ծառայողների: -Այդ կրճատումները ողջամիտ չեն, դրանք արդարացի չեն, դրանք բացասական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա, հարյուր հազարավոր ամերիկացիների կմղեն դեպի աշխատանքի բորսաներ: Եւ դա հեքիաթ չէ, մարդիկ կորցնելու են աշխատանքը: Գործազրկության մակարդակը կարող է կրկին աճել: Կա ավելի ողջամիտ տարբերակ, կրճատել մեր դեֆիցիտը` առանց տնտեսությանը վնաս հասցնելու: Բայց կոնգրեսը պետք է գործի դրա համար, որ այդ ամենը տեղի ունենա,- իր խոսքում ազդարարել է նախագահ Օբաման: Օբաման փորձում է համոզել Կոնգրեսին` հավանություն տալ հարկերի բարձրացման եւ բարեփոխումներ անցկացնելու օրինագծին: Եթե դեմոկրատներին ու հանրապետականներին չհաջողվի պայմանավորվել, մարտի 1-ին ինքնաբերաբար կմիանա բյուջետային տնտեսման մեխանիզմը, որը կբերի 85 մլրդ դոլարի կրճատման: Պենտագոնի հաշվից կկճրատվի 46 մլրդ, իսկ տնտեսությունը կկորցնի 750 հազար աշխատատեղ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version