Created on Friday, 15 February 2013 15:49
Ամերիկյան Chrysler ավտոկոնցեռնը հայտնել է, որ հետ է կանչելու ավելի քան 370 հազար ավտոմեքենա: Reuters գործակալության փոխանցմամբ: Ենթադրաբար, հետ կկանչվեն 2009-2012 թթ. արտադրության Dodge Ram 1500 եւ Dodge Dacota մոդելները, նաեւ 2009-ին թողարկված Dodge Durango եւ Chrysler Aspen ավտոմեքենաները: ԱՄՆ-ում հետ կկանչվի մոտ 278 հազար ավտոմեքենա, Կանադայում՝ 23 հազար, Մեքսիկայում՝ 4 հազար: Պատճառն ավտոմեքենաների հետեւի կամրջի ամրակի թերությունն է, որի պատճառով երթեւեկության ընթացքում կարող են արգելափակվել անիվները: Chrysler-ը հայտնել է 15 գրանցված դեպքի մասին: Բարեբախտաբար, դրանցից ոչ մեկի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: