amga.tv

Switch to desktop Register Login

Ռուսաստանում հայի մարմնից երկմետրանոց խողովակ են հանել

pipp 527-ամյա Ալեքսանդր Անտոնյանը Կրասնոդարի Կուշչեւսկի շրջանի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել անսովոր վնասվածքով: Բժիշկները սարսափել են. տղամարդու կրծքավանդակում 2 մետր երկարությամբ եւ 5 սմ տրամագծով ջրատար խողովակ է խրված եղել: Ալեքսանդրն իր ավտոմեքենայով ընթանալիս է եղել մերձքաղաքային մայրուղիներից մեկով, երբ դիմացից ընթացող բեռնատարի ամրատախտակը բացվել է, մետաղական տասնյակ առարկաներ այս ու այն կողմ են ցրիվ եկել, դրանցից մի քանիսն ուղղակիորեն բախվել են Ալեքսանդրի մեքենային: Ըստ տուժածի՝ իր մարմինը հանկարծակի անշարժացել է, ձեռքերը թուլացել են: Նա չի կարողացել շարժվել: Մի քանի վայրկյան անց գիտակցել է, որ մարմնի մեջ խողովակ է խրվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները սղոցել են խողովակի կտորը եւ շտապօգնություն կանչել:-Վնասված են եղել թոքերը, լյարդը եւ թաղանթը: Օտար մարմինը սրտից միլիմետրեր այն կողմ է գտնվել: Ողնաշարը չի տուժել միայն այն բանի շնորհիվ, որ խողովակը թեք է անցել: Իրավիճակը բարդացնում էր ուժեղ արյունահոսությունը, - պատմել է Կուշչեւսկի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբույժ Եվգենի Սոլոդունովը: Վիրահատությունը տեւել է երեք ժամ, մասնագետները հեռացրել են օտար մարմինը, կարել թոքերը եւ լյարդը եւ փակել կրծքավանդակը: Այժմ Ալեքսանդրին ահավոր վթարի մասին հիշեցնում են միայն կարերը եւ վիրակապը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version