amga.tv

Switch to desktop Register Login

Արդարացրել են 30 տարի բանտարկությունից հետո

tarii 330 տարի առաջ սպանության համար 99 տարի ազատազրկման դատապարտված ԱՄՆ-ի Թեքսըս նահանգի բնակիչը անմեղ է ճանաչվել եւ ազատ արձակվել: Ռենդոլֆ Արլիջը 58 տարեկան է, 1984թ. մեղադրվել էր  Քերըլայն Արմսթրոնգին դանակի 40 հարված հասցնելու մեջ, որի մարմինը հայտնաբերել էին  ճամփեզրին:

Associated Press-ի փոխանցմամբ, շնորհիվ սպանվածի մեքենայում հայտնաբերված տղամարդու մազի DNA-ի վերլուծության արդյունքների`փաստաբաններին հաջողվել է ապացուցել հանցագործությանն այլ մարդու մասնակցությունը եւ իրենց պաշտպանյալի անմեղությունը: Դատարանը վճռել է ազատել Արլիջին, որը ճաղերի հետեւում է անցկացրել կյանքի գրեթե կեսից ավելին: Թեքսըսի օրենքով Արլիջին 2 միլլիոն դոլարի դրամանական փոխհատուցում հասնում։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version