amga.tv

Switch to desktop Register Login

Էլ-Մոնթիում` դպրոցի սրճարանում հրդեհ

hrdehh 9Էլ-Մոնթիում` դպրոցի սրճարանում բռնկված երրորդ աստիճանի վտանգավոր հրդեհն ամբողջությամբ վերացրել է շինությունը: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է գիշերը ժամը 2:30-ի սահմաններում, 2900 Parkway Drive հասցեում գտնվող Mountain View ավագ դպրոցից: Շինությունում նաեւ տեղակայված էին գրախանութ, սրճարան եւ ուսանողական խանութը: Հրշեջները փորձել են մարել կրակը, սակայն ստիպված են եղել նահանջել շենքի մասնակի փլուզման հետեւանքով: Հրդեհաշիջման աշխատանքներին մանսակցել է մոտ 150 հրշեջ: Հրշեջ հաշվարկներին հաջողվել է կանխել կրակի տարածումը այլ շենքերի ուղղությամբ, իսկ սրճարանի շենքն ամբողջությամբ վնասվել է: Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել, մեկ հրշեջ ծխահարվել է, ոստիկանությունը հետաքննում է հրդեհի բռնկման պատճառները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version