amga.tv

Switch to desktop Register Login

Մահացու վթար Մոնթեբելլոյում

monte 5Այս գիշեր Մոնթեբելլոյում տեղի ունեցած խոշոր պատահարի հետեւանքով շուրջ երեք ժամ փակ է եղել թիվ 60 մայրուղին: Խոշոր վթարին մի մարդատար մեքենա եւ երկու խոշոր բեռնատարներ են մասնակցել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին, Գարֆիլդի մերձակայքում: Սեդանի վարորդը բախվել է երկու բեռնատարներին: Նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Զոհը, ում անունը չի հաղորդվում, մոտ 30-40 տարեկան տղամարդ է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, նախնական վարկածով վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում ճանապարհը բացվել է, եւ խցանումը վերացվել է

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version