A+ A A-

Օբաման սահմանափակում է զենքի շրջանառությունը

ovvv 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 16-ին հանդես է եկել երկրում զենքի շրջանառության սահմանափակման մի շարք նախաձեռնություններով, որոնք հիմնված են փոխնախագահ Ջո Բայդընի հանձնախմբի աշխատանքի արդյունքների վրա: Օբաման ստորագրել է 23 հրահանգները, որոնք միտված են բարձրացնելու պոտենցիալ զենք գնողների ստուգման գործընթացի արդյունավետությունը: Ծրագրի ֆինանսավորման համար կպահանջվի 500 միլիոն դոլար: Մասնավորապես, նախագահն առաջարկել է սահմանել գրոհային զենքի եւ բազմալիցք պահեստատուփերի արգելք, խստացնել զենքի անօրինական վաճառքի համար սահմանված պատիժը, ինչպես նաեւ բարդացնել ամբողջությամբ վերցված հրազենի գնման ընթացակարգը: Բացի դրանից, Օբաման Կոնգրեսին առաջարկել է լրացուցիչ միջոցներ տրամադրել դպրոցական հոգեբանների եւ խորհրդատուների, ուսումնական հաստատություններում եւ փողոցներում պահպանությունն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ ընդունել վաղ փուլում հոգեկան հիվանդությունների հայտնաբերման ծրագիր: Օբաման նշել է, որ մի շարք գործողություններ Կոնգրեսում համաձայնեցում չեն պահանջում: Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել է, որ ամենաարմատական միջոցները պետք է ձեռնարկեն հենց խորհրդարանականները: ԱՄՆ-ի Ազգային հրաձգային ասոցիացիայի անդամները հանդես են եկել նախագահի առաջարկած ծրագրի քննադատությամբ: Նրանց կարծիքով՝ այդ միջոցառումները կվերաբերեն սոսկ օրինապահ քաղաքացիներին եւ չեն ուժեղացնի երեխաների անվտանգությունը:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < January 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel