amga.tv

Switch to desktop Register Login

Հրաձգություն Հալիվուդում

holll 8Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում է կասկածյալին, ով հրաձգություն է արձակել հալիվուդում հայտնի գիշերային ակումբի մերձակայքում` սպանելով 1 եւ վիրավորելով երկու մարդու: Ոստիկանությունն ահազանգը ստացել է երեկ գիշեր` ժամը 2-ի սահմաններում Քահուենգա բուլվարում գտնվող Էմփայր քլաբից: Ծանր վիրավորածին տեղափոխել են տեղական հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Եւս մեկ տղամարդ գտնվում է կայուն ծանր վիճակում, իսկ ոտքից հրազենային վնասվածք ստացած կնոջ վիճակը բավարար է: Տուժածների անունները չեն հաղորդվում: Ըստ ոստիկանների` կրակողն անհայտ տրամաչափի զենք է կիրառել եւ փախուստի դիմել նախքան ոստիկանների ժամանելը: Ըստ ոստիկանության վեճը սկսվել է գիշերային ակումբի ներսում, ապա շարունակվել բակում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version