amga.tv

Switch to desktop Register Login

Գրիպը մոլեգնում է

grip 8Ամերիկյան Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն շաբաթ օրը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` նահանգում բռնկված սարսափելի գրիպի համաճարակի պատճառով: Նահանգում գրիպով հիվանդացել է 20 հազար մարդ, ինչը գրեթե հինգ անգամ գերազանցում է միջին վիճակագրական ցուցանիշը: Արտակարգ դրության ռեժիմը նշանակում է, որ նահանգում ժամանակավորապես կկասեցվեն գործող օրենքները, համաձայն որոնց` պատվաստում են անցնում միայն չափահասները: Արտակարգ դրության պայմաններում պատվաստումներ կանցնեն նաեւ կես տարեկանից մինչեւ 18 տարեկանները: Ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել Բասթըն քաղաքում, որտեղ վարակից մահացել է արդեն 20 մարդ: Անցած տարվա դեկտեմբերին սկսած գրիպի համաճարկը չի խնայել ԱՄՆ բոլոր նահանգները: Մինչ վերջերս դիմադրում էին Կալիֆոռնիան, Միսիսիփին եւ Հավաիին, սակայն այդ նահանգներում էլ արձանագրվել է գրիպի համաճարակ: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալներով, զոհերի թիվը հասել է 70-ի, 20-ը Մասաչուսեթսում, 22-ը` Հարավային Կարոլանայում, նույնքան` Փենսիլվենիայում, եւս վեց մարդ զոհվել է Իլլինոյսում: Զոհերից 18-ը երեխաներ են: Օկլահոմայի Քեյֆեր քաղաքում դպրոցը դադարեցրել է պարապմունքները, քանի որ 150 երեխա միանգամից վարակվել է: Բուժհիմնարկները չեն հասցնում պատվաստանյութ հասցնել, ինչը հանգեցրել է մեծ հերթերի բոլոր հիվանդանոցներում եւ դեղատներում: Վարակի դեմ պայքարելու՝ պատվաստումների եւ թերապիաների ծախսերը հաշվվում են մոտ 10 մլրդ. դոլար։ Բայց ամբողջ վնասը մի քանի անգամ ավելի մեծ է՝ 80 մլրդ։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version