amga.tv

Switch to desktop Register Login

Ստամբուլում հայ ուսուցիչ է սպանվել

kadikoy 4Ստամբուլի Քադիքոյ թաղամասում հայ ուսուցիչ է սպանվել: Արամյան դպրոցում 9 տարի դասավանդած 40-ամյա Իլքեր Շահինից օրեր շարունակ որեւէ տեղեկություն չստացած գործընկերները որոշել են այցելել նրա տուն։ Դուռը փակ տեսնելով` նրանք կասկածել են եւ դիմել ոստիկանություն։ Ոստիկանությունը, մտնելով տուն, սարսափելի պատկերի է ականատես եղել. նրանք հայտնաբերել են հայ տղամարդու դին՝ վիզը կտրված։ Նրանք ենթադրում են, որ սպանության զոհ դարձած Շահինը երկար ժամանակ պայքարել է մարդասպանի կամ մարդասպանների դեմ։ Ոստիկանությունը հավանական չի համարում, որ սպանությունը կարող է գողության ընթացքում տեղի ունեցած լինել։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ստամբուլում տարեց հայուհի էր սպանվել։ Մարդասպանը դարձյալ կտրել էր նրա պարանոցը։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version