amga.tv

Switch to desktop Register Login

Գրիպի համաճարակ ԱՄՆ-ում

grip 5ԱՄՆ-ում գրիպի ուժեղ համաճարակ է. հիվանդության բռնկումներ են գրանցվել 41 նահանգներում: Համաճարակի հետեւանքով արդեն 18 երեխա է մահացել:

Բասթըն քաղաքի` Մասաչուսեթսի նահանգի վարչական կենտրոնի իշխանությունները հունվարի 9-ին արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել գրիպի համաճարակի կապակցությամբ, որի պատճառով այդ նահանգում արդեն 18 մարդ է մահացել:

Ինչպես նշել է Բասթընի քաղաքագլուխ Թամըս Մենինոն, ընթացիկ համաճարակային սեզոնում, որի սկիզբը համարվում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ը, քաղաքում վարակման արդեն շուրջ 700 դեպք է գրանցվել, ինչը տասն անգամ ավելի է, քան 2011-2012 թվականների համաճարակային սեզոնում: -Սա գրիպի ամենածանր սեզոնն է 2009 թվականից ի վեր, քաղաքացիները պետք է լրջորեն վերաբերվեն հիվանդանալու սպառնալիքին... Ես կոչ եմ անում Բասթընի բնակիչներին պատվաստում անցնել, եթե նրանք դեռեւս դա չեն արել,- ասել է Մենինոն: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տեղեկատվության համաձայն` այս սեզոնում գրիպի եւ համանման հիվանդությունների մեծ թվով դեպքեր են գրանցվել 29 նահանգներում: Գրիպի ախտանշաններով ԱՄՆ-ի բուժհաստատություններ է դիմել արդեն երկրի բնակչության 5,6 տոկոսը այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 2,2 տոկոս: Բժիշկները բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել: Ըստ նրանց՝ պատվաստումն առաջին հերթին անհրաժեշտ  է տարեցներին եւ երեխաներին: Որոշ քաղաքներում պատվաստանյութն անվճար են տրամադրում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version