amga.tv

Switch to desktop Register Login

Կրակոցներ Թաֆթ դպրոցում

taft 4Կալիֆորնիայի Թաֆթ ավագ դպրոցում կրակոցներ են հնչել: Կասկածյալը, ով դպրոցի աշակերտ է, առավոտյան ժամը 9-ին կրակ է բացել` վիրավորելով երկու անձի: Դպրոցը գտնվում է Լոս Անջելեսից 120 կմ հեռավորության վրա, Բեյքըրսֆիլդ քաղաքում: Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին, սակայն նրա անունն առայժմ չի հաղորդվոմ: Քըրն շրջանի շերիֆի ներկայացուցչի խոսքով, մի աշակերտ ծանր վիրավորվել է եւ ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուսուցիչը աննշան վնասվածք է ստացել եւ հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց: Միջադեպի հետեւանքով տարհանվել էին ուսումնական հաստատության աշակերտները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version