amga.tv

Switch to desktop Register Login

Վիճակախաղի հաղթողին թունավորել էին

lottt 6Չիկագոյից լոտոյի հաղթողը մահացել է ցիանիդով թունավորվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել են Կուկ շրջանի դատաբժշկական փորձագիտության բաժնում: 46-ամյա Ուրուժ Խանը 1 մլն դոլարի ջաքփաթը շահել էր 2012-ի ամռանը՝ «ակնթարթային լոտոյի» տոմս գնելով: Հունիսի 26-ին տեղի է ունեցել հաղթողին չեկի հանձնման խորհրդանշական արարողությունը, որին մասնակցել են նրա կինն ու աղջիկը եւ մի քանի ընկեր: Խանը նախընտրել է միանգամից ստանալ ողջ գումարը, որը կազմել է ընդամենը 425 հազար դոլար: Խանը նախատեսել էր մարել պարտքերն ու մնացած գումարը ներդնել իր քիմմաքրման ընկերության զարգացման համար, բայց մահացել է շահումը ստանալուց մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց` հուլիսի 20-ին: Այն ժամանակ փորձաքննությունը սահմանել էր, որ մահը բնական է եղել, բայց հարազատներին դա կասկածելի է թվացել, նրանք պահանջել են կրկնակի հետազոտություն, որի արդյունքում էլ պարզվել է նրա թունավորված լինելու փաստը: Ցիանիդ անվանում են աղերն ու արտադրական ցիանաջրածնային թթուները: Այս խմբի ոչ բոլոր միացություններն են թունավոր, սակայն շատ վտանգավոր են, օրինակ, ցիանական կալիումը, ցիանական նատրիումը, դիցիանը եւ քլորցիանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version