ԱՄՆ հանրապետական օրենսդիրները չեն բացառում դեֆիցիտի կրճատման հարցի շուրջ դեմոկրատների եւ Օբամայի վարչակազմի հետ առաջիկա բանակցությունների ժամանակ պետպարտքի վերին թույլատրելի շեմը որպես լծակ կիրառելու հնարավորությունը: Վերլուծաբանների կարծիքով, նոր տարին եւ նորացված կազմով Կոնգրեսի երդմնակալությունը չեն փոխել իրավիճակը դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ արդեն սովորական դարձած հակադարձումների պլանում, որը վերաբերում է պետպարքի անվերահսկելի աճի զսպմանը: Այսօր, ինչպես եւ նախկինում, շատ հանրապետականներ պահանջում են, որ պետպարտքի վերին շեմի 1 դոլարով բարձրացումը հավասարակշռվի պետական ծախսերի նույնքան գումարով կրճատմամբ: Դեմոկրատները, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին, նշում են, որ պետպարտքի վերին շեմի բարձրացումն անհրաժեշտ է արդեն իսկ Կոնգրեսի կողմից հաստատված պետական ծախսերը հոգալու համար: