A+ A A-

Ասադը ելույթ է ունեցել

assad 4Չնայած ներքին ու արտաքին օրեցօր ահագնացող ճնշմանը՝ սիրիական վարչակազմը հանձնվել չի պատրաստվում։ Այդ մասին հայտնի է դարձել երեկ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ելույթ է ունեցել Դամասկոսի օպերային թատրոնում հավաքված իր հազարավոր կողմնակիցների առջեւ եւ պնդել, թե իր կառավարությունը պատրաստ է դիմակայել արտաքին ու ներքին ուժերի բոլոր մարտահրավերներին։ -Մենք այժմ պատերազմական կացության մեջ ենք բառի ամենաիսկակական իմաստով։ Մենք այժմ ներքաշված ենք մի շատ կեղտոտ, ներքին պատերազմի մեջ։ Սա պատերազմի տեսակ է, որն ավելի հատվածային ու վտանգավոր է, քան սովորական պատերազմը։ Այս պատերազմում մեզ ոչ թե այս կամ այն զինատեսակով են հարվածում, այլ ներքաշում են իրենց պլանների իրագործման մեջ։ Այս պատերազմի ընթացքում Սիրիային հարվածում են որոշ սիրիացիների եւ բազմաթիվ օտարերկրացիների միջոցով, - հայտարարեց Ասադը` ապստամբներին Արեւմուտքի խամաճիկներ եւ Ալլահի թշնամիներ անվանելով։ Ասադի՝ մի քանի ամիս լռությունից հետո հնչեցրած այս ճառը, սակայն, առանձնակի դրական արձագանքի չի արժանացել ոչ Արեւմուտքում եւ ոչ էլ Սիրիայի անմիջական հարեւանների շրջանում։ ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտող հայտարարություն է տարածել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < January 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel