amga.tv

Switch to desktop Register Login

Աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին

trr 4Չինաստանում դեկտեմբերի 26-ին շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին: Պեկին-Գուանչժոու արագընթաց երկաթուղու գործարկումը նվիրված էր չին առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդյան հերթական տարեդարձին: Պեկինը երկրի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքի հետ կապող երկաթգծի երկարությունը 2298 կիլոմետր է: Ժամում 300 կիլոմետր միջին արագությամբ շարժվող գնացքը այդ հեռավորությունը հաղթահարում է մոտավորապես ութ ժամում` կատարելով 35 կանգառ: Արագընթաց գնացքի գործարկումից առաջ Պոկինից Գուանչժոու ուղեւորությունը տեւում էր շուրջ 22 ժամ: Արագընթաց երկաթուղիների ցանցի զարգացումը համարվում է Չինաստանի կառավարության ամենագլխավոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Ծրագրվում է, որ մինչեւ 2020 թվականը երկրում կկառուցվեն 16 հազար կիլոմետր արագընթաց երկաթուղիներ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version