amga.tv

Switch to desktop Register Login

Ամերիկացի խորհրդականին սպանողը Իրանցի էր

iranci 6Պարզվել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ամերիկացուն սպանած կինն Իրանի քաղաքացի է, ով ամուսնու հետ Աֆղանստան է տեղափոխվել 10 տարի առաջ եւ նրա օգնությամբ կեղծ փաստաթղթեր ստացել: Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սեդիք Սեդիքին հայտնել է, որ կինն անկայուն վարք է դրսեւորել, սակայն քննությունը դեռեւս գրոհայինների հետ ոչ մի կապ չի հայտնաբերել:Կասկածյալի տանը խուզարկություն է անցկացվել, որտեղ իրանական անձնագիր է հայտնաբերվել: Նախաքննության ընթացքում կինը խոստովանել է, որ իր խնդիրն է եղել սպանել երկրի Ներքին գործերի ղեկավարությանը: Նշենք, որ նախօրեին ոստիկան կինը գնդակահարել է 49-ամյա ամերիկացի խորհրդական Ջոզեֆ Գրիֆինին: Վերջինս պայմանագրով աշխատում էր ՆԱՏՕ-ի համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version