amga.tv

Switch to desktop Register Login

Սենատորին ձերբակալել են DUI-համար

dui 5Վըրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում կիրակի օրը ոստիկանությունը ձերբակալել է Այդահո նահանգի հանրապետական սենատըր Մայքլ Կրեպոյին: Նրան մեղադրում են անսթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Նա անցել է լուսացույցի կարմիր լույսի տակով, ինչից հետո ոստիկանները կանգնեցրել են օրինախախտին: Անցկացված ալկոհոլային թեստը ցույց է տվել ձերբակալվածի արյան մեջ սպիրտի առկայությունը, հայտնել են տեղի ոստիկանները: Ներկայում 61-ամյա սենատորը 1000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրա գործով դատական նիստը նշանակված է 2013 թվականի հունվարի 4-ին: -Ես խորապես ցավում եմ կատարվածի համար: Ես սխալ եմ թույլ տվել, ինչի համար ներողություն եմ հայցում իմ ընտանիքից եւ իմ ընտրողներից,- ասված է նրա տարածած հատուկ հայտարարության մեջ: Հանրապետականը վստահեցրել է, որ նման բան այլեւս չի կրկնվի: Վըրջինիա նահանգի օրենքների համաձայն՝ առաջին անգամ անսթափ վիճակում ձերբակալված վարորդը տուգանվում է 300 դոլարով, կես տարով զրկվում վարորդական իրավունքից: Կրկնակի խախտումների դեպքում տուգանքի չափը կարող է հասնել 10 հազար դոլարի: Այդ դեպքում սպառնում է նաեւ 6 ամսվա ազատազրկում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version