amga.tv

Switch to desktop Register Login

Աշակերտուհին սպառնում էր ահաբեկչություն անել

sparn 5 Արիզոնայի իշխանությունները ձերբակալել են Մեսա քաղաքի 16-ամյա բնակչուհուն, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել սեփական դպրոցում: Անչափահաս ամերիկուհին, ում անունը չի հաղորդվում քննության շահերից ելնելով, ցանցում սպառնալիքներ է թողել աշակերտների եւ ուսուցիչների հասցեին: Ոստիկաններն արագ գտել են նրա տեղն ու ձերբակալել: Աղջկա ծնողները հայտարարել են, թե իրենց դուստրը հոգեկան խնդիրներ ունի եւ նրան բուժում է անհրաժեշտ: Ներկայումս 16-ամյա աշակերտուհին գտնվում է անչափահասների կենտրոնում եւ բուժզննում անցնում, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու նրա սպառնալիքների լրջության աստիճանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version