amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ի բնակչությունը 313.9 միլիոն է

uss 4ԱՄՆ-ի բնակչությունը 2012 թվականին աճել է 2.3 միլիոնով՝ հասնելով 313.9 միլիոնի: Աճի տեմպերը վերջին 12 ամիսներին ավելի արագ են եղել, քան 2011 թվականին, որի տեմպն ամենադանդաղն է եղել 1937 թվականից հետո: Այս մասին հայտնում ԱՄՆ մարդահամարի բյուրոն: Դա բացատրվում է առաջին հերթին գլոբալ տնտեսական ճգնաժամով, որը հանգեցրել է երկրի բնակչության եկամուտների կրճատմանը: Համապատասխանաբար, 2012 թվականին, երբ ազգային տնտեսությունը սկսել է կարգավորվել, բարելավել է նաեւ իրավիճակը ծնելիության ոլորտում: Բացի այդ, այդ շրջանում համեմատաբար բարձր է եղել նաեւ էմիգրացիայի մակարդակը: ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի կանխատեսումներով՝ առաջիկա երկու տարիներին ԱՄՆ բնակչության աճի տեմպերը կպահպանվեն նախկին մակարդակի վրա եւ չեն գերազանցի 0.8 տոկոսը, սակայն այնուհետեւ այդ ցուցանիշը կսկսի ընկնել եւ աստիճանաբար կհասնի 0.5 տոկոսի նշագծին: Ամերիկայի բնակչության աճի ամենաբարձր տեմպերը դիտվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետո՝ շրջան, որը ժողովրդագրության մեջ ստացել է baby boom անվանումը: Պիկը եղել է 1950 թվականին, երբ ԱՄՆ քաղաքացիների թվաքանակն ավելացել է 2 տոկոսով: Նրանք, ովքեր ծնվել են հետպատերազմական տարիներին, այժմ 60 տարեկան են. երկրի բնակչությունը ընդհանուր առմամբ ծերանում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version