Logo

Մեքենան գլորվել է ձորը

fith 8Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել, երբ նրա մեքենան մոտ 100 ֆիթ բարձրությունից ընկել է ձորը: Միջադեպը տեղի է ունեցել Գլենդորայում, լեռնային ճանապարհին: Հրշեջ ծառայության փոխանցմամբ, ահազանգը ստացվել է գիշերը, ժամը 11:30-ի սահմաններում: Ըստ իշխանությունների, 21-ամյա վարորդը, ում անունը չի հաղորդվում, սլացել է մեծ արագությամբ, չի կարողացել ղեկավարել մեքենան եւ ցած է ընկել: Նրան հաջողվել է դուրս նետվել մեքենայից մոտ 150 ոտնաչափ ընկնելուց հետո: Փրկարարական ուղղաթիռով նրան դուրս են բերել եւ տեղափոխել Los Angeles County-USC Medical Center` գլխի վնասվածքով եւ բազմաթիվ կոտրվածքներով: Վթարի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.