amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման պատրաստ է դժվար որոշումներ ընդունել

OPP 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե պատրաստ է դժվարին որոշում ընդունել, միայն հաջողվի հանրապետականների հետ պայմանավորվածությունների հանգել դեֆիցիտի կրճատման վերաբերյալ: Նա ասել է, թե չի տեսնում որեւէ պատճառ, որ բանակցությունները չբերեն ցանկալի արդյունքի: Հանդիպելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Օբաման ընդգծել է, թե լավատեսորեն է տրամադրված եւ կարծում է, թե կհաջողվի պայմանավորվածութան հանգել հանրապետականների հետ եւ խուսափել ծախսերի զգալի կրճատումից` սկսած հունվարի 1-ից: Նախագահը պնդել է, թե զգալի զիջումներ է արել հանրապետականներին եւ պատրաստ է եւս նոր զիջումների գնալ: -Ինչ-որ զիջման գնալու համար ես համաձայնվել եմ ինձ համար բարդ բաների, որ դեմոկրատները չեն ուզում, շատ հանրապետականներ` նույնպես,- նշել է նա: Նախկինում Օբաման առաջրկում էր հարկային արտոնություններից զրկել բոլոր նրանց, ովքեր տարեկան 250 հազար եւ ավելի գումար են վաստակում, իսկ ներկայումս նախագահը համաձայնվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյների առաջակին` հարկային արտոնություններից զրկել միայն 400 հազար եւ ավելի դոլար վաստակող ամերիկացիներին: Վերլուծաբանները, սակայն, կարծում են, թե հանրապետականները դեմ են քվեարկելու Օբամայի նոր առաջարկներին, եւ հակված չեն ընդունել Բեյների փոխզիջումը: Հանրապետականների նախագծից դժգոհ նախագահը վերջիններիս մեղադրել է իր անձի հանդեպ վատ տրամադրված լինելու մեջ: Օբաման և Պալատի խոսնակ Ջան Բեյները փորձում են համաձայնության գալ` «բյուջեի ճեղքվածքից» խուսափելու համար: Բեյները և Օբաման փոխզիջումների են գնացել. Օբաման համաձայնել է կրճատել թոշակառուների նպաստները, իսկ Բեյնըրը` բարձրացնել հարկերը հարուստ ամերիկացիների համար։ Բանակցությունները հավանաբար կսառեցվեն։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version