Created on Wednesday, 19 December 2012 22:02 Written by AMGA TV
ԱՄՆ-ը 688 մլն դոլար կհատկացնի Պակիստանին՝ որպես Աֆղանստանի հետ սահմանի պահպանության ուժեղացման եւ ահաբեկչության դեմ պայքարի ծախսերի փոխհատուցում, հաղորդում է Associated Press գործակալությունը, որը ծանոթացել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար էշթըն Քարտըրի` Կոնգրեսի ղեկավարությանը հղած նամակին: -Ես այդ որոշումն ընդունեցի, քանի որ եկա այն եզրակացության, որ նման փոխհատուցումը համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին եւ չի փոխի հավասարակշռությունը տարածաշրջանում,- ասվում է նամակում: Միջոցների ընդհանուր ծավալը, որոնք ԱՄՆ-ը Պակիստանին կտրամադրի ընթացիկ ֆինանսական տարում, կարող է հասնել 2 մլրդ դոլարի: