amga.tv

Switch to desktop Register Login

Ամերիկացիները զորք կթողնեն Աֆղանստանում

afgan 4Ամերիկյան ուժերը Աֆղանստանի տարածքների վերահսկողությունը կփոխանցեն աֆղանական բանակին եւ անվտանգության ծառայություններին, սակայն երկրից դուրս չեն գա: ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերը այնտեղից դուրս կբերվեն 2014թվերջին, ինչպես ծրագրված է, սակայն ԱՄՆ-ն այնտեղ կթողնի իր ռազմական խորհրդատուներին եւ հրահանգիչներին, որոնք կշարունակեն ուսուցումն ու աֆղան զինծառայողների պատրաստումը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետան՝ ելույթ ունենալով Վաշինգտընի Մամուլի ազգային ակումբում:

-Մենք այնտեղ կայուն ներկայություն կպահպանենք՝ ուղղված աֆղանական զինված ուժերի աջակցմանն ու մեր առաքելության հաջողության ապահովմանը՝ թույլ չտալու համար Ալ-Քաիդա-ին Աֆղանստանը կրկին ապաստան դարձնել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների վրա հարձակումների համար,- ասել է Պանետան եւ նշել է, որ բռնության մակարդակն Աֆղանստանում զգալիորեն իջել է, եւ վերջին տարում թալիբները չեն կարողացել հետ գրավել նրանցից խլած տարածքի եւ ոչ մի մաս

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version