A+ A A-

Մահացու հրդեհ Խարկովում

khark 5Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնական Մոսկովյան պողոտայի 16-հարկանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվել է երեք հասուն մարդ եւ մեկ տարեկան մի երեխա: Մեծահասակները զոհվել են պայթյունից հետո 10-րդ հարկից ցած նետվելու հետեւանքով: Պայթյունը որոտացել է շենքի հենց 10-րդ հարկի բնակարաններից մեկում: Մեկ տարեկան երեխան զոհվել է հիվանդանոցի ճանապարհին: Ոստիկանների նախնական վարկածով, բնակարաններից մեկում գազի բալոն է պայթել, որի ալիքից փլվել են բետոնե պատնեշները: Այրվել է 5 բնակարան, բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում: Հզոր պայթյունի ձայնը լսվել է նաեւ հարեւան փողոցներում: Կրակը վայրկենապես տարածվել է եւ մինչ հրշեջների ժամանելն արդեն այրվել են երեք՝ 9-11-րդ հարկերը: Ականատեսների վկայությամբ, երեխան գրկին ամուր սեղմած կինը վայր է ընկել մեջքի վրա, որպեսզի հարվածն ընդունի իր վրա եւ փրկի երեխային, սակայն վերջինիս եւս փրկել չի հաջողվել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < December 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel