amga.tv

Switch to desktop Register Login

Կրակոցներ առեւտրի կենտրոնում

shooot 5Կալիֆոռնիայի Նյուփորթ-Բիչ քաղաքում զենքի գործադրմամբ հերթական միջադեպն է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել Fashion Island mall առեւտրի կենտրոնի Macy's հանարախանութի մոտ բաց կայանատեղիում։ Անսպասելորեն մի տղամարդ չորս կողմը կրակ է արձակել, նա մոտ 50 կրակոց է արձակել: Տարածքում գտնվող մի քանի տասնյակ մարդիկ խուճապահար փախուստի են դիմել, թաքցրել երեխաներին: Բարեբախտաբար եւ զարմանալիորեն ոչ ոք անգամ աննշան վնասվաք չի ստացել, թեպետ հանցագործը կրակել է մարդկանց ուղղությամբ: Առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները փակել են դռները եւ գրեթե կես ժամ այցելուներին թույլ չեն տվել դուրս գալ` անվտանգության նկատառումներից ելնելով: Իրավապահներին հաջողվել է վնասազերծել եւ բռնել հանցագործին։ Ներկայումս պարզվում են հանցագործի դրդապատճառները, Հանցագործը Գարդեն Գրովի 42- ամյա բնակիչ Մարկոս Սարինանա Գուրոլան է եղել։ Ոստիկանները խուզարկել են առեւտրի կենտրոնը, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Մարկոս Գուրոլային տեղափոխել են Օրանջ շրջանի բանտ, որտեղ նրան մեղադրանք են առաջադրել: Պարզվում է, որ նա իրավապահ համակարգի աշխատակից է, աշխատում է Անվտանգության եւ հետաքննության ծառայությունների բյուրոյում, իսկ արտոնագիրն ավարտվում է եկող տարվա հունվարին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version