amga.tv

Switch to desktop Register Login

Տանիքը քանդվել է հարցազրույցի ժամանակ

taniq 5Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքի բնակիչը վստահ է եղել, որ բոլոր սարսափելի իրադարձություններն անցյալում են, երբ տեղի CBS42 հեռուստաալիքին պատմել է, թե ինչպես են իրենք ընտանիքով փրկվել պտտահողմի ժամանակ: Սակայն նրա՝ Աստծուն փառք տալն ընդհատվել է, երբ փլուզվել է տան կտուրը, որը դեռ երեկ նրա համար ամրոց էր ծառայել: -Ես տեսա փոշու մի ամպ՝ կահույքի եւ այլ առարկաների մասերով, եւ այն սլանում էր հենց մեր տան ուղղությամբ: Մենք փակվել էինք լոգարանում եւ աղոթում էինք: Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել: Մենք շատ էինք վախեցել, իսկ մեր շունն անընդհատ հաչում էր,- թղթակցին պատմել է Քլինթ Տորնթընը, եւ հենց այդ ժամանակ նրա տանից բղավոցներ են լսվել, ու գետնին են թափվել տանիքի հատվածներ: Հուզված Տորնթընն այլեւս չի մտածել տեսախցիկի մասին, եւ սկսել է դիմել ընտանիքի անդամներին՝ անհանգստանալով, թե արդյո՞ք բոլորն են ողջ, իսկ հետո վերադարձել է վախից իրեն կորցրած թղթակցի մոտ: Ամենայն հավանականությամբ, կտուրը փլուզվել է ջրի մեծ կուտակման հետեւանքով։ Հիմա տարերքից տուժածներն ապրում են հյուրանոցում, Սուրբ Ծնունդը եւս նրանք կդիմավորեն այնտեղ, այլ ոչ թե սեփական տանը։ Այս մասին գրում է The New York Daily News-ը: Ընդ որում, արդեն գտնվել են սրտացավ մարդիկ, ովքեր տոների ժամանակ կօգնեն ընտանիքին վերականգնել տունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version