amga.tv

Switch to desktop Register Login

Կրծքերի իմպլանտներում թմրանյութ

inp 4Պանամայի քաղաքացին ձերբակալվել է Բարսելոնի օդանավակայանում՝ կրծքերի իմպլանտների միջոցով թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով: Սիլիկոնի փոխարեն կնոջ կրծքերում հայտնաբերվել է կոկայինով լի երկու տոպրակ: Հայտնաբերված թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է մոտ երկու կիլոգրամ: Ոստիկանության ուշադրությունը գրավել է աղջկա տարօրինակ պահվածքը: Ավելի ուշ զննման ժամանակ ոստիկանությանը տարօրինակ են թվացել նրա կրծքերի տակ եղած վիրակապերը: Աղջիկը բացատրել է, որ երկու ամիս առաջ է կրծքի վիրահատություն արել, սակայն վերքերը ամբողջությամբ չեն ապաքինվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ եւ սուտը բացահայտվել է: Իրավապահ մարմինների վարկածով՝ հնարավոր է աղջիկը կոլումբիական թմրավաճառներից մեկի զոհն է դարձել, այսինքն` թմրավաճառը ստիպողաբար պարտադրել է աղջկան նման ձեւով կոկային տեղափոխել: Բժիշկների խոսքով, կոկայինի հանումը փրկել է աղջկա կյանքը, քանի որ այդ չափի թմրանյութի ներթափանցումը արյան մեջ մահացու կլիներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version