amga.tv

Switch to desktop Register Login

Երուսաղեմում պղծել են հայկական գերեզմանները

pahoo 8Երուսաղեմում վանդալները հակաքրիստոնեական գրություններ են կատարել Սուրբ Խաչ ուղղափառ եկեղեցու պատերի եւ հայկական գերեզմանատան դարպասների վրա: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, ականատեսների խոսքով` առաջին գրությունը նկատվել է երեկ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում: Եկեղեցու պատերին եբրայերենով գրվել են մի շարք կարգախոսներ, օրինակ` Մահ քրիստոնեությանը: Բացի այդ` անհայտ անձինք վանքի ծառայողների մեքենաների անվադողերն են վնասել, իսկ մեքենաների վրա գրություններ թողել: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վանդալներին անվանել է անբարոյականներ: Ենթադրվում է, որ տեղի ունեցածի հետեւում կանգնած են հրեա աջ արմատականները: Ոստիկանությունը վանդալիզմի փաստի առթիվ հետաքննություն է սկսել: Նշենք, որ Իսրայելում բնակվում է 155 հազար քրիստոնեա, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 2 տոկոսը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version