amga.tv

Switch to desktop Register Login

Ինքնասպանություն Գլենդելում

suic 5Նախօրեին Գլենդելի թիվ 2 մայրուղուց, Չեւի Չեյզ քենյընի մոտ ինքնասպանություն գործած անձը գրություն է թողել: Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, նախօրեին վաղ առավոտյան նետվել է երկու մայրուղիների վրայի անցումից: Սերժանտ Թամ Լորընցի խոսքով, ականատեսները միան նկատել են, թե ինչպես է տղամարդը ցատկում: Ոստիկանները դիակի մոտից գրություն են գտել, նաեւ մայրուղու վրա թողած նրա մեքենան: Ոստիկաններն առայժմ տեղեկություններ չեն հայտնել զոհվածի արարքի դրդապատճառների մասին: Նշվում է, որ նետվելուց առաջ ոստիկանները ահազանգ չեն ստացել: Դեպքից հետո Չեւի Չեյզը մոտ երեք ժամով փակ է եղել, մինչ ոստիկանները հետաքննություն են իրականացրել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version