amga.tv

Switch to desktop Register Login

Լոհանին կարող են ձերբակալել

Lohh 6Հորիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանին կարող են բանտարկել, քանի որ սկսվում է հունիսին տեղի ունեցած վթարի գործի քննությունը, որի հարցում Լինդսին խաբել է ոստիկանությանը: Դերասանուհին ասել է, որ այդ ժամանակ ինքը չի եղել մեքենայի ղեկին: Այդ ստի համար Լոհանը կարող է ճաղերի հետեւում անցկացնել 8 ամիս: Լինդսիի փաստաբանը մտադիր չէ հանձնվել եւ պատրաստվում է աստղի համար պայմանական ազատազրկումը վերականգնելու խնդրանքով փաստաթղթեր ներկայացնել: Լինդսին պայմանականորեն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրան 2011-ի հուլիսին մեղադրել են վզնոցի գողության համար, ինչի համար նրան նշանակել են 120 ժամ ազատազրկում եւ 480 ժամ հասարակական աշխատանքներ: Ներկայումս Լոհանը Մեծ Բրիտանիայում է, որտեղ Մաքս Ջորջի հետ է անցկացնում ժամանակը, քանի որ նա պարտավոր չէ ներկա լինել դատավարությանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version