amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ը հեշտացնում է վիզաների տրամադրումը

hyup 4Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է մուտքի վիզաների հատկացման կարգի փոփոխությունների մասին: ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոս Ջորջ Լինը հայտնել է, որ նոր կարգը կոչված է հեշտացնելու մուտքի վիզաների ստացումը: Նոր համակարգը կգործի դեկտեմբերի 17-ից: Նա միաժամանակ նշել է, թե Միացյալ Նահանգներն առայժմ մտադիր չեն Հայաստանի համար հեշտացնել վիզային ռեժիմը: Հարցին, թե ԱՄՆ-ն չի պատրաստվում ԵՄ-ի օրինակով Հայաստանի քաղաքացիների համար պարզեցնել վիզաների հատկացման կարգը, դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ առայժմ նման ծրագիր չկա: Ջորջ Լինը նշել է, որ կան մի շարք երկրներ, որոնց համար առանց վիզայի ռեժիմ է գործում, սակայն Հայաստանն այս փուլում չի կարող ներառվել այդ ցուցակում: -Թեպետ նման երկրների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է, - նշել է հյուպատոսը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version