amga.tv

Switch to desktop Register Login

Խոսրովի արգելոցը տվեցին ԱԺ նախագահի տնօրինմանը

khos 7Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրեն է նշանակել Հրաչ Հովակիմյանին, ով Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է: Ուշագրավն այն է, որ, չսպասելով տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքներին, նախարարը միանգամից նշանակում է արել: Այս անձը նախկինում զբաղեցրել է անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, եւ ԱԺ նախագահը նպատակահարմար է գտել, որ նա պետք է դառնա Խոսրովի անտառի հսկիչը, որտեղ տարածքներ ունեն իր խնամի Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Հապշտապ նշանակումը պայմանավորված է Տիգրան Սարգսյանի բացակայությամբ: Վերջինս ակտիվ դերակատարում է ունեցել տնօրենի նախկին թեկնածու Նոնոյի` Գաբրիել Պողոսյանի նշանակումը չեղյալ հայտարարելու մեջ: Բնապահպանական կազմակերպությունները բազմիցս նշել են, որ արգելոցում իշխանավորներն ապօրինի որս են անում եւ ռեստորաններ կառուցում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version