amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման երդվելու է երկու անգամ

obbb 9ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երդմնակալության առաջիկա արարողության ժամանակ երկու անգամ կարտասանի երդման տեքստը: Երդմնակալության արարողությունը դեռ Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակներից անցկացվում է հունվարի 20-ին: Սակայն 2013 թվականին այդ ամսաթիվը համընկնում է կիրակի օրվան: Ինչպես բացատրել են հանձնաժողովում, առաջին անգամ Օբաման երդում կտա Սպիտակ տանը` կիրակի կեսօրին, իսկ երկրորդ անգամ հենց հաջորդ օրը՝ ԱՄՆ Կոնգրեսի աստիճաններին՝ հրապարակային միջոցառման ժամանակ: Երկու դեպքում էլ երդմնակալությունը կընդունի Գերագույն դատարանի ղեկավար Ջան Ռաբըրթսը: Չորս տարի առաջ Օբաման կրկին ստիպված էր երկու անգամ կրկնել երդմնակալության տեքստը, սակայն այլ պատճառներով: Կապիտոլիումի աստիճանների մոտ տեքստի արտասանման ժամանակ նա փոքր սխալ էր թույլ տվել: Որոշում էր ընդունվել Օբամայի երդմնակալությունը անցկացնել հաջորդ օրը՝ մասնավոր կարգով: ԱՄՆ պատմության մեջ դա արտասովոր երեւույթ է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version