amga.tv

Switch to desktop Register Login

Վաշինգտոն նահանգում օրինականացվում է մարիխուանան

morejuana 5Վաշինգտըն նահանգում դեկտեմբերի 6-ից օրինականացվում է մարիխուանան՝ միայն սպառողների անձնական օգտագործման համար։ Համապատասխան օրենքն ընդունվել էր նոյեմբերին։ Մինչդեռ, հանրային վայրերում մարիխուանա ծխելը նահանգում նախկինի պես մնում է օրենքից դուրս: Բացի այդ՝ դեռ մեկ տարի մարիխուանան հնարավոր չի լինելու ձեռք բերել օրինական ճանապարհով, իսկ դրանից հետո կվաճառվեն մասնագիտացված խանութներում` առանց բժշկի բաղադրատոմսի: Համաձայն տնտեսագետների կանխատեսումների՝ թեթեւ թմրանյութի վաճառքից ստացվող հարկերը Վաշինգտոնին տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար կապահովեն։ Միաժամանակ՝ դաշնային կառավարությունն ունի մարիխուանայի ազատ վաճառքը Վաշինգտոնի տարածքում արգելափակելու հնարավորություն։ Դեկտեմբերի 6-ին Վաշինգտոնում նաեւ ուժի մեջ է մտնում միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը։ Միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքն անցյալ տարի ընդունվել էր նահանգի Օրենսդիր ժողովի կողմից, այնուհետեւ հարցը դրվել էր համընդհանուր հանրաքվեի: Միասեռ ամուսնություններն ընդունվում են Նյու Յորք, Կանեկտիկըտ, Այովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմանտ նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version