amga.tv

Switch to desktop Register Login

Շիֆը կոչ է անում Ադրբեջանին զրկել օգնությունից

adem 5ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի ավագ անդամ Ադըմ Շիֆը այսօր հորդորել է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի իր գործընկերներին դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող օգնությունն ամբողջությամբ: Կոնգրեսականը նման պահանջով դիմել է՝ արձագանքելով 2004թ. Հունգարիայում Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին մասնակցող հայազգի սպային քնի մեջ կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու եւ պարգեւատրելու հետ կապված սկանդալին: Շիֆը նամակ է գրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջըրին եւ ավագ անդամ Նիտա Լոուիին, ինչպես նաեւ Սենատի նույնանուն հանձնաժողովի նախագահ, սենատոր Փաթրիկ Լիհիին եւ ավագ անդամ Լինդզի Գերեեմին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version