Թորընսի հիվանդանոցում ամուսինը սպանել է կնոջը, ապա ատրճանակը պահել իր վրա եւ ինքնասպան է եղել: Թորընսի ոստիկանությունը հանգստյան օրերին ահազանգ է ստացել Providence Little Company of Mary, Hospital-ից կրակոցների վերաբերյալ: Երբ սպաները ժամանել են, 4-րդ հարկում գտել են տղամարդու եւ կնոջ դի: Ըստ ոստիկանների, տարեց տղամարդը մտել է հիվանդասեյակ, գնդակահարել հիվանդ կնոջն ու ինքնասպան է եղել: Երկուսն էլ մահացել են տեղում: Դետեկտիվները դեպքի վայրում ատրճանակ են հայտնաբերել: Գործը քննում է Հատուկ գործողությունների բյուրոն: